ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Տիգրան Բալայան. Լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքնախաբեությամբ չզբաղվեր

Տիգրան Բալայան. Լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքնախաբեությամբ չզբաղվեր
19.10.2016 | 10:36

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ՝ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։

«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,- ընդգծել է Բալայանը: «Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարը արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարեց Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ